շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինան իր բանակի կեսը տեղափոխել է Դոնբաս. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան իր բանակի կեսը տեղափոխել է Դոնբաս. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի զինված ուժերը 125 հազար մարդու են մոբիլիզացրել Դոնբասի հակամարտության գոտում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ուկրաինան արդեն իր բանակի կեսը՝ 125 հազար մարդ, տեղակայել է Դոնբասում գտնվող հակամարտության գոտի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, թե Դոնբասի նկատմամբ Կիևի քաղաքականությունը վերջ է դնում Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը հանգեցնում է մինսկյան պայմանավորվածությունների «ապամոնտաժմանը»:

Զախարովան մեկնաբանել է Ուկրաինա օտարերկրյա զորքեր ընդունելու մասին օրինագիծը: «ՆԱՏՕ-ի զորամիավորումների հնարավոր ուղարկումն Ուկրաինա դաշինքի երկրներին մեղսակից կդարձնի Դոնբասում խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցագործություններին,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

  • Կիսվել: