շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինան ինքը պետք է որոշի հրադադարի պայմանները. ԵՄ ներկայացուցիչ

Ուկրաինան ինքը պետք է որոշի հրադադարի պայմանները. ԵՄ ներկայացուցիչ

Ուկրաինան ինքը պետք է որոշի հրադադարի պայմանները, միությունը կաջակցի հակամարտության դադարեցմանն ուղղված նրա ջանքերին: Այսպես է կարծում ԵՄ-ն, ասել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հստակ դիրքորոշում ունենք. Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական ագրեսիան, անհապաղ եւ առանց նախապայմանների դուրս բերի իր ողջ ուժերն ու տեխնիկան Ուկրաինայից։ Ինչ վերաբերում է հրադադարի պայմաններին, ապա դա Ուկրաինան պետք է որոշի՛՛:

Ստանոն նաեւ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հակամարտության դադարեցմանն ուղղված Ուկրաինայի ջանքերին։

 

  • Կիսվել: