շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինան հայտարարել է Ավդեևկայի տարածքում Ռուսաստանի զրահատեխնիկայի և կենդանի ուժ զգալի կորուստների մասին

Ուկրաինան հայտարարել է Ավդեևկայի տարածքում Ռուսաստանի զրահատեխնիկայի և կենդանի ուժ զգալի կորուստների մասին

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի  ամենօրյա զեկույցում ասված է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական բանակը ոչնչացրել է ռուսական զրահատեխնիկայի զգալի քանակություն և կենդանի ուժ։ 

Նշվում է, որ երկօրյա անդորրից հետո ռուսական բանակը վերսկսել է գրոհները Ավդեևկայի շրջանում։

«Ավդեևկայի ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները և չի հրաժարվում Ավդեևկայի շրջափակման փորձերից»,-ասված է Ուկրաինայի ԶՈւ-ի՝ ռազմաճակատում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ամենօրյա զեկույցում

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատի ամբողջ երկայնքով ոչնչացվել է 120 ռուսական զրահամեքենա, 55 տանկ և 29 հրետանային համակարգ:

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է նաև ռուս զինվորական անձնակազմի մեծածավալ կորուստների մասին. օրական դրանք կազմել են 1380 մարդ :

Իր հերթին Ավդեևկայի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Բարաբաշն ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ուկրաինական ուժերը քաղաքի տարածքում ոչնչացրել են մոտ 500 միավոր ռուսական տեխնիկա։

  • Կիսվել: