չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ուկրաինան հաստատում է՝ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի նավթամղման կայանի ուղղությամբ

Ուկրաինան հաստատում է՝ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի նավթամղման կայանի ուղղությամբ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Բրյանսկի մարզի Վիսոկայա գյուղում «Դրուժբա» նավթամուղի «Ունեչա» արտադրակարգավարական կայանի ուղղությամբ հարվածը: 

Մասնավորապես՝ շտաբից հայտնել են, որ հարձակման հետևանքով տարածքում գրանցվել են վնասներ և խոշոր հրդեհ: Տեղեկություններ կան նավթաբազայի տարածքում պայթյունների մասին:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանը հարվածել էր Օդեսայի մարզում գտնվող ուկրաինական գազափոխադրման համակարգի օպերատորի կոմպրեսորային կայանին, որի միջոցով երկիր են ուղարկվում ադրբեջանական գազի թեստային մատակարարումները։

  • Կիսվել: