հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Ուկրաինան երրորդ անգամ հարվածել է Ղրիմի կամրջին

Ուկրաինան երրորդ անգամ հարվածել է Ղրիմի կամրջին

Ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Ղրիմի կամրջին, հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է հենարանների ստորջրյա հատվածը, և այժմ կամուրջը վթարային վիճակում է: Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան:

Ուկրաինական կողմը հայտարարել է, որ գործողությանը պատրաստվել է մի քանի ամիս: Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը նշել է, որ Ղրիմի կամուրջը միանգամայն օրինական թիրախ է, քանի որ օգտագործվում է որպես լոգիստիկ զարկերակ՝ զորքեր տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա առաջին հարձակումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին. վնասվել էին ճանապարհահատվածը և երկաթուղային հատվածը։ 2023 թվականի ամռանը տեղի էր ունեցել անօդաչու թռչող սարքերի հարվածը, որը խաթարել էր տրանսպորտային երթուղու աշխատանքը։

  • Կիսվել: