երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինան դադարեցրել է մի շարք ապրանքների արտահանումը

Ուկրաինան դադարեցրել է մի շարք ապրանքների արտահանումը

Վարչապետ Դենիս Շմիգալը տեղեկացրել է, որ կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել մի շարք սոցիալական կարևորություն ունեցող ապրանքների և հումքի արտահանումը։ Այս մասին ասվում է կառավարության որոշման մեջ։

Մասնավորապես, Ուկրաինայի կառավարությունը զրոյական քվոտաներ է սահմանել մարդկանց կողմից լայն սպառման համար պիտանի տարեկանի, վարսակի, հնդկաձավարի, կորեկի, շաքարի եւ աղի արտահանման համար։

Բացի այդ արգելվել է նաև կենդանի խոշոր եղջերավոր անասունների եւ սառեցված մսի, "մսի եւ ուտելի մսային ենթամթերքների, աղադրած, չորացրած կամ ծխեցված մսի արտահանումը։

  • Կիսվել: