կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ուկրաինան Բրյուսելին է փոխանցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ իր առաջարկները. Վասյուկ

Ուկրաինան Բրյուսելին է փոխանցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ իր առաջարկները. Վասյուկ

Եվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա։ Ուկրաինան Բրյուսելին է փոխանցել իր առաջարկները: Այս մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է պատժամիջոցների հարցերով լիազոր Վլադիսլավ Վլասյուկը, տեղեկացնում է РБК-Украина-ն։

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք շարունակում ենք աշխատանքը. Ուկրաինան արդեն փոխանցել է կոնկրետ առաջարկներ ԵՄ հաջորդ՝ 19-րդ պատժամիջոցային փաթեթի համար»:

Վլասյուկի խոսքով՝ Ուկրաինան ակնկալում է, որ հաջորդ 19-րդ փաթեթը կպարունակի պատժամիջոցներ ՌԴ նավթային ենթակառուցվածքի դեմ։

«18-րդ փաթեթում պատժամիջոցների տակ էր հայտնվել Հնդկաստանում գտնվող խոշոր նավթավերամշակման գործարանը։ Դա անմիջապես ակնթարթային արդյունք տվեց։ Նույն կերպ 18-րդ փաթեթում պատժամիջոցների են ենթարկել ստվերային նավատորմի մեկ նավապետի, սա ևս անմիջապես արդյունք է տալիս»,-նշել է նա և հավելել, որ Ուկրաինան նաև ցանկանում է պատժամիջոցներ կիրառել, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» նավապետների, ծովային տերմինալների, նավահանգստային ենթակառուցվածքների, հնարավոր է՝ նաև ապահովագրական ընկերությունների դեմ։

«Մյուս մեծ թեման ռազմարդյունաբերական համալիրն է։ Մենք առաջարկում ենք ապրանքների և նյութերի մի շարք նոր կատեգորիաներ՝ կարևորագույն բաղադրիչների ցանկն ընդլայնելու համար»,-ասել է Վլասյուկը։

 

  • Կիսվել: