շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Ուկրաինան ականապատել է երկրի ծովային տարածքի 14 հազար քառակուսի կիլոմետրը

Ուկրաինան ականապատել է երկրի ծովային տարածքի 14 հազար քառակուսի կիլոմետրը

Ուկրաինան ականապատել է երկրի ծովային տարածքի 14 հազար քառակուսի կիլոմետրը: Այս մասին ուրբաթ Ukrinform-ին ասել է երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Պավլյուկը։

Պարբերաբար Օդեսայում և տարածաշրջանում պայթյուններ են գրանցվում՝ կապված ափ հանված ականների վերահսկվող պայթեցումների հետ: Ըստ ՏԱՍՍ-ի, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը պայթուցիկ սարքեր են տեղադրում ամենուր, այդ թվում՝ գյուղատնտեսական հողերում և ծովային տարածքներում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Սև ծովում ուկրաինական զորքերի տեղադրած ականները վտանգ են ներկայացնում Սևծովյան երկրների նավագնացության և նավահանգստային ենթակառուցվածքների համար։ Բացի այդ, ականապատված ջրային տարածքը բարդացնում է ուկրաինական հացահատիկի արտահանումը։

  • Կիսվել: