ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինական ԶՈւ-ն գնդակոծել է Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքը

Ուկրաինական ԶՈւ-ն գնդակոծել է Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքը

Ուկրաինայի ԶՈւ–ի տանկը գնդակոծել է Ալյոշկի քաղաքը, ավերելով առնվազն 8 մասնավոր տուն։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով Խերսոնի մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներին։
 
Առկա տեղեկությունների համաձայն` կիևյան ռեժիմը շարունակում է հարվածներ հասցնել Խերսոնի մարզի ձախ ափին գտնվող բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այսպես, ՈւԶՈւ–ն Ալյոշկի քաղաքի ուղղությամբ տանկից 8 արկ է արձակել։ Զոհվել են երկու տղամարդ, որոնք փորձել են իրենց ընտանիքներին թաքցնել նկուղում, սակայն չեն հասցրել տուն մտնել, և 70 տարեկան կին` հարևան տանը։
 
Նշվում է, որ ՈւԶՈւ–ն Վինոգրադնոյե բնակավայրը գնդակոծել է փողային հրետանու 4 արկով, Գոլայա Պրիստանը` 16 արկով։ Կիևյան ռեժիմը գիշերվա ընթացքում գնդակոծել է Նովայա Կախովկայի քաղաքացիական ենթակառուցվածքները` Կիևին փոխանցած Մ-777 ամերիկյան հաուբիցներից 7 արկ արձակելով։

  • Կիսվել: