երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ուկրաինական զորքերը նահանջում են Բախմուտից

Ուկրաինական զորքերը նահանջում են Բախմուտից

Ուկրաինական ուժերը հետ են քաշում Բախմուտից, բայց դեռ վաղ է գնահատել ուկրաինական կողմի մտադրությունները քաղաքից լիարժեք հեռանալու վերաբերյալ։ Այդ մասին գրում է պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) հերթական ամփոփագրում:

Բախմուտի ուկրաինական պաշտպանությունը մնում է ռազմավարական առումով հիմնավորված, քանի որ այն շարունակում է կլանել ռուսական կենդանի ուժն ու տեխնիկան, մինչդեռ ուկրաինական ուժերը ավելորդ կորուստներ չեն կրում: Ուկրաինական զորքերը կարող են աստիճանաբար նահանջել Բախմուտից, որպեսզի քաղաքում շարունակվող մարտերի հաշվին սպառեն ռուսական ուժերը։

  • Կիսվել: