երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ուկրաինական ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին. Պուտին

Ուկրաինական ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին. Պուտին

Օգոստոսի 21-ի լույս 22-ի գիշերը ուկրաինական ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին: Այս մասին Կուրսկի շրջանում իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է RBK-ն:

Նա հավելել է, որ Մոսկվան այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)։

Շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը զեկուցել է Կուրսկի ատոմակայանում տիրող իրավիճակի մասին՝ այն կայուն անվանելով։

«[ՄԱԳԱՏԷ-ն] խոստանում է գալ և մասնագետների ուղարկել՝ իրավիճակը գնահատելու համար։ Հուսով եմ, որ դա, ի վերջո, արվելու է նրանց կողմից»,- հավելել է Պուտինը։

Ռուսական կողմի պնդմամբ՝ օգոստոսի 22-ի գիշերը և առավոտյան Կուրսկի շրջանում չորս անգամ հրթիռային սպառնալիք է հայտարարվել։ Սմիրնովը հայտել է, որ խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և մեկ ինքնաթիռային տիպի ԱԹՍ:

  • Կիսվել: