երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա ՌԴ-ի հետ Չինաստանի առևտրային հարաբերությունների վրա. ՉԺՀ ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա ՌԴ-ի հետ Չինաստանի առևտրային հարաբերությունների վրա. ՉԺՀ ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ Չինաստանի բնականոն առևտրային հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության՝ Եվրոպայի վարչության ղեկավար Վան Լութունը՝ մեկնաբանելով ԵՄ-ՉԺՀ առցանց գագաթնաժողովի արդյունքները։

Նա նշել է, որ Չինաստանն ուկրաինական ճգնաժամի կողմ չէ։ ՛՛Մենք չենք կարծում, որ այն պետք է ազդի որևէ այլ երկրի հետ մեր բնականոն առևտրի վրա: Նույնիսկ Եվրոպան կանոնավոր բիզնես է վարում Ռուսաստանի հետ, չի դադարեցրել առևտուրը՛՛:

Ըստ Լութունի՝ Չինաստանը միտումնավոր ոչինչ չի անում՝ շրջանցելու ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: ՛՛Պեկինը դեմ է բոլոր պատժամիջոցներին՛՛,-ասել է նա:

 

 

  • Կիսվել: