ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինական օդանավը խոցելու պատասխանատվությունը ստանձնել է ԻԻՀՊԿ-ն

Ուկրաինական օդանավը խոցելու պատասխանատվությունը ստանձնել է ԻԻՀՊԿ-ն

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Խաջիզադեն հայտարարել է, որ կորպուսը ստանձնում է ուկրաինական օդանավի հետ կապված ողբերգության պատասխանատվությունը:

«Ինչպիսի որոշում էլ կայացնեն իշխանությունները, մենք կենթարկվենք դրան»,-հայտարարել է Խաջիզադեն:

Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ հենց իրանական ուժերն են խոցել օդանավը՝ այն ընկալելով որպես թշնամական օբյեկտ:

  • Կիսվել: