Տրապիզոնում ուկրաինական ԱԹՍ է ընկել՝ 5 կգ պայթուցիկով
Թուրքական Տրապիզոն նահանգում 5 կգ պայթուցիկ կրող ուկրաինական ԱԹՍ է ընկել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
«Վակֆիքեբիր շրջանում ուկրաինական ԱԹՍ է ընկել՝ խփելով ծառին։ Մասնագետները զննել են այն և պարզել, որ դրոնը կրում է հինգ կիլոգրամ պայթուցիկ»,-հայտնում է աղբյուրը:
Հաղորդվում է նաև, որ տեղաբնակները խուճապի են մատնվել՝ տեսնելով դրոնը։ Դեպքի կապակցությամբ տարվում է քննություն։
Թուրքիայի մի շարք նահանգներում հունիս ամսին հայտնաբերվել են ԱԹՍ-ներ ու դրանց բեկորներ։



