շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինական կողմը հայտնում է՝ Լոզովայա քաղաքի վրա իրականացվել են ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումը

Ուկրաինական կողմը հայտնում է՝ Լոզովայա քաղաքի վրա իրականացվել են ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումը

Ռուսական զորքերը գիշերը Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա իրականացրել են ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումը, տեղեկացնում է այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:

Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 13-ը վիրավորվել է:

Ռուսական ուժերը կիրառել են անօդաչուներ, որոնցից 30-ը հարվածել են տարբեր օբյեկտների։ Վնասվել են երկաթուղային կայարանի շինությունները, հրդեհ է բռնկվել։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել է, որ ռուսական հարվածներից Զապորոժիեի մարզում 2 մարդ է զոհվել։ Եվս 2 մարդ զոհվել է Սումիի մարզում, կան նաև տուժածներ։

Նշենք, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի և Սմոլենսկի երկնքում ուկրաինական 24 անօդաչու խոցելու մասին:

  • Կիսվել: