հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավված ռուսական ակտիվներ է փոխանցել Ուկրաինային

ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավված ռուսական ակտիվներ է փոխանցել Ուկրաինային

ԱՄՆ-ն Ուկրաինայի կարիքների համար ավելի քան 5 մլն դոլար է փոխանցել, որոնք առգրավվել են ռուս գործարար Կոնստանտին Մալոֆեևից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարար Մերիկ Գարլանդին և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Կոստինին:
 
Սա պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ակտիվների բռնագրավման առաջին դեպքն է ամերիկյան իշխանությունների կողմից և առաջին անգամն է, երբ միջոցներն ուղղվում են Ուկրաինային օգնելուն։
 
«Ես հաստատել եմ առգրավված ռուսական ակտիվների առաջին փոխանցումը` այն Ուկրաինայում օգտագործելու համար»,-Գարլանդի խոսքերը մեջբերում է CNN-ը։
Այս հայտարարությունը հաստատել է նրա ուկրաինացի գործընկերը: Միջոցները, նրա պնդմամբ, կուղղվեն երկրի վերականգնմանը։
Խոսքը 5 379 876 դոլար և 94 ցենտ գումարի մասին է, որոնք պահվում էին Մալոֆեևի հաշվին Sunflower Bank-ում: Նա ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել2014 թվականին, այնուհետև2022 թվականի ապրիլին` իբր Ուկրաինայի ինքնիշխանության և ամբողջականության խաթարմանն ուղղված գործողությունների համար։

  • Կիսվել: