հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինացի զինվորականները կրակում են Մարիուպոլը լքող քաղաքացիական մեքենաների վրա. Պուշիլին

Ուկրաինացի զինվորականները կրակում են Մարիուպոլը լքող քաղաքացիական մեքենաների վրա. Պուշիլին

Ուկրաինական զինվորականները ծանր տեխնիկա են կիրառում Մարիուպոլը լքելու փորձ անող մարդկանց շարասյուների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Այսօր շարունակվել է մարդկանց տարհանումը ազատագրված Մարիուպոլից։ Բայց մենք արձանագրել ենք, որ շարասյուները գնդակոծվել են։ Բավականին ծանր տեխնիկա է կիրառվում այն մարդկանց ուղղությամբ, որոնք փորձում են դուրս գալ քաղաքից։ Սկզբում նրանց պատանդ էին պահում, հիմա էլ փորձում են պարզապես ոչնչացնել», - ասել է Պուշիլինը ռուսական «Առաջին ալիքի» եթերում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։

  • Կիսվել: