ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինացի փորձագետները հրապարակել են ինքնաթիռի վթարի վայրի լուսանկարները

Ուկրաինացի փորձագետները հրապարակել են ինքնաթիռի վթարի վայրի լուսանկարները

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի օպերատիվ շտաբը, որը ստեղծվել է  Իրանում ՈւՄԱ ինքնաթիռի կործանման հետաքննության համար, ներկայացրել է լուսանկարներ վթարի վայրից, լուսանկարները հրապարակվել են նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է 112.ua-ն:

 «Մեր մասնագետներին Իրանում տրամադրվել են բոլոր տեսա- եւ լուսանկարներն ու այլ նյութեր՝ պրոցեսների վերլուծության համար, որոնք տեղի են ունեցել եւ ընթանում են Թեհրանում։ Հավաքված տեղեկության հիման վրա, շնորհիվ մեր փորձագիտական խմբի աշխատանքի, մենք բավականաչափ տվյալներ ունենք, որպեսզի հասկանանք, որ հետաքննությունն ընթանում է օբյեկտիվ եւ սեղմ ժամկետներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաեւ, որ աշխատանքի քաղաքական մասն ավարտված է, եւ մասնագետները շարունակում են աշխատել, որպեսզի իրականացնեն բոլոր անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգերը։

  • Կիսվել: