չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինացի նացիոնալիստները անցած գիշեր փորձել են հրահրել, որպեսզի ռուսները կրակ բացեն Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա. ՌԴ ՊՆ

Ուկրաինացի նացիոնալիստները անցած գիշեր փորձել են հրահրել, որպեսզի ռուսները կրակ բացեն Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա. ՌԴ ՊՆ

Գերատեսչությունում տեղեկացրել են, որ ճառագայթման ֆոնը Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում նորմի մեջ է։

Ինչպես հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փետրվարի 28-ին Ռուսաստանի Զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Էներգոդար քաղաքում, որտեղ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը, եւ նրան հարող տարածքներում։ Ուկրաինայի ազգային գվարդիայի՝ էլեկտրակայանը պահպանող զինծառայողները դեռ ռուսական ստորաբաժանումների գալուց առաջ հեռացել են օբյեկտից եւ թաքնվել անհայտ վայրում։
 
Նրա խոսքով՝ կայանի օբյեկտները եւ դրան հարող տարածքը ռուս զինծառայողները վերցրել են իրենց հսկողության տակ, անցած հինգ օրերին Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմը սովորական ռեժիմով շարունակել է օբյեկտների սպասարկման աշխատանքը եւ ռադիոակտիվ իրադրության վերահսկումը։
 
«Բայց անցած գիշեր էլեկտրակայանի հարակից տարածքում Կիեւի ազգայնական ռեժիմը նախաձեռնել է հրեշավոր սադրանք։ Մարտի 4-ին, գիշերը ժամը 2-ին մոտ, Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի պահպանվող տարածքի պարեկման ընթացքում Ռոսգվարդիայի շարժական պարեկող խումբը ենթարկվել է հարձակման ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից»,- ասել է Կոնաշենկովը։
 
Նա նշել է, որ պատասխան կրակ սադրելու համար ուսումնամարզական համալիրի, որը գտնվում է էլեկտրակայանի տարածքից դուրս, մի քանի հարկերի պատուհաններից Ռոսգվարդիայի զինծառայողների ուղղությամբ կրակահերթ է բացվել հրազենային զենքից։ «Ռուսական պարեկային խմբի պատասխան կրակը հրազենային զենքից ուկրաինացի դիվերսանտների կրակակետերը ուսումնամարզական համալիրի շենքում լռեցվել են։ Շենքից հեռանալով՝ ուկրաինական դիվերսոին խումբը հրդեհել է ուսումնամարզական համալիրը»։ 

  • Կիսվել: