կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուկրաինա ՆԱՏՕ-ի հումանիտար առաքելություն ուղարկելու հարցը կարող է քննարկվել Բրյուսելում ՊՆ ղեկավարների հանդիպմանը

Ուկրաինա ՆԱՏՕ-ի հումանիտար առաքելություն ուղարկելու հարցը կարող է քննարկվել Բրյուսելում ՊՆ ղեկավարների հանդիպմանը

Կանադայի պաշտպանության նախարար Անիտու Անանդը չի բացառել, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կարող են քննարկել Ուկրաինա դաշինքի հումանիտար առաքելություն ուղարկելու Լեհաստանի նախաձեռնությունը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

Լեհաստանի փոխվարչապետ, իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին առաջարկել է ՆԱՏՕ-ի կամ ավելի մեծ առաքելություն ուղարկել Ուկրաինա։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, բայց միաժամանակ այն պետք է պաշտպանվի զինված ուժերի կողմից։

Սակայն Նիդերլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վաղ է խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի առաքելություն ուղարկելու մասին, քանի դեռ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում:

«Շատ դժվար է այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնել, երբ պատերազմ է ընթանում»,- ասել է Նիդերլանդների պաշտպանության նախարարը: Օլոնգրենի խոսքով՝ այդ գաղափարը քննարկելու համար պետք է սպասել ռազմական գործողությունների ավարտին։

Ավելի վաղ դաշինքը բազմիցս հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն մտադիր չէ ուղղակիորեն միջամտել հակամարտությանը։

  • Կիսվել: