շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուիթքոֆի և Պուտինի զրույցն ավելի արդյունավետ էր, քան սպասվում էր. Թրամփ

Ուիթքոֆի և Պուտինի զրույցն ավելի արդյունավետ էր, քան սպասվում էր. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Մերցի հետ, տեղեկացնում է Bild-ը։

Նշվում է, որ Թրամփը Մերցի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Ուիթքոֆի և Պուտինի զրույցն ավելի արդյունավետ էր, քան սպասվում էր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մոտ երեք ժամ անցկացրել է Մոսկվայում՝ հանդիպելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թրամփի սահմանած վերջնաժամկետը լրանում է ուրբաթ օրը. մինչ այդ Պուտինը պետք է համաձայնի Ուկրաինայում հրադադարի, հակառակ դեպքում Ռուսաստանը և նրա դաշնակիցները կենթարկվեն ԱՄՆ-ի 100 տոկոսանոց մաքսատուրքերին։

  • Կիսվել: