ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուհանում  ժամանակավոր հոսպիտալների մեծ մասը փակվել է․ հիվանդները դուրս են գրվել

Ուհանում ժամանակավոր հոսպիտալների մեծ մասը փակվել է․ հիվանդները դուրս են գրվել

Չինաստանի Ուհան քաղաքում 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով։ Հոսպիտալները կազմակերպվել էին մարզադաշտերում եւ ցուցահանդեսային կենտրոններում կորոնավիրուսով վարակված հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար։

«Համաճարակի սկսվելուց հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր եւ ցուցահանդեսային կենտրոններ վերակառուցվել-դարձել էին ժամանակավոր հոսպիտալներ: Մեծ քանակությամբ ապաքինված հիվանդների դուրս գրման հետ Ուհանի 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն անցել են հանգստի ռեժիմի»,- հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես փոխանցում է  ՌԻԱ Նովոստին, մնացած հիվանդներին տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոցներ, որտեղ ընդունում են կորոնավիրուսային վարակով հիվանդների: Չինաստանում, այդ թվում՝ համաճարակի օջախում՝ Հուբեյի նահանգում, համաճարակաբանական իրավիճակը վերջին ժամանակներս բարելավվում է։

  • Կիսվել: