հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուղղաթիռի կոշտ վայրեջքի հետևանքով ՌԴ պետդումայի պատգամավոր է մահացել

Ուղղաթիռի կոշտ վայրեջքի հետևանքով ՌԴ պետդումայի պատգամավոր է մահացել

Թաթարստանում ուղղաթիռի կոշտ վայրեջքի հետևանքով մահացել է ՌԴ պետդումայի պատգամավոր Այրաթ Խայրուլինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես հաղորդվում է՝ պատահարը տեղի է ունեցել Կուիբիշևի ջրամբարից 6 կիլոմետր հեռավորության վրա, Կազանից 30 կմ հեռավորության վրա:

Նախնական տվյալներով ուղղաթիռի կոշտ վայրեջքի պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները: Գործակալությունը հանձնաժողով է ստեղծել` ուսումնասիրելու համար դեպքի հանգամանքներն ու պատճառները:

Նշենք, որ Այրաթ Խայրուլինը ՌԴ պետդումայի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր է եղել «Միացյալ Ռուսաստան» խմբակցությունից, եղել է Պետդումայի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալը:

  • Կիսվել: