երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրքմենստանում նախագահական ընտրություններ են․ կա 9 թեկնածու

Թուրքմենստանում նախագահական ընտրություններ են․ կա 9 թեկնածու

Այսօր Թուրքմենստանում անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը քվեարկել է Աշխաբադի № 68 միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում, հայտնում է TASS-ը։

Նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, ով զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։

Երկրում բացվել է 2577 ընտրատեղամաս, ևս 41-ը՝ հանրապետության սահմաններից դուրս։ Ընդհանուր առմամբ գրանցված 3 459 063 ընտրող։

Ընտրական օրենսգրքում սահմանված չէ մասնակցության շեմ՝ ընտրությունները կայացած ճանաչելու համար։ Թեկնածուն, որը կստանա ձայների կեսից ավելին, կճանաչվի հաղթող։ Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 19-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդարանի վերին պալատի նիստում հայտարարել էր ճանապարհը դեպի իշխանություն երիտասարդներին զիջելու որոշման մասին։ Նա ընդգծել էր, որ 2 տարի առաջ հասել է Մուհամմեդ մարգարեի տարիքին (63 տարեկան) և ընդունել դժվարին որոշում։

  • Կիսվել: