չորեքշաբթի, դեկտեմբեր 6
6 / 12 / 2023
Թուրքիայում ստեղծվել է սահմանային կառավարման գլխավոր վարչություն

Թուրքիայում ստեղծվել է սահմանային կառավարման գլխավոր վարչություն

Թուրքիայի միգրացիոն վարչությանը կից սահմանային կառավարման գլխավոր վարչություն է ստեղծվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ վարչությունն իրականացնելու է այն աշխատանքները, որոնք կապված կլինեն սահմանային կառավարման և անվտանգությանն ուղղված ներդրումների և ծրագրերի հետ:

Նման որոշման մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում:

Հավելենք, որ հիշյալ վարչությունը փոխարինելու է սահմանային կառավարման շրջանային վարչությանը: 

  • Կիսվել: