շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, վիրավորվել՝ չորսը, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան էր թռչում ժամը 14.55-ին (Երևանի ժամանակով), կապը ընդհատվել է 15.25-ից (Երևանի ժամանակով):

Որոնման աշխատանքներում անմիջապես ներգրավվել են անօդաչու թռչող սարքեր, CN-235 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Ինչպես հաստատվել է արդյունքում՝ ուղղաթիռը կործանվել է: Ուղղաթիռի ընկնելու վայրքում հայտնաբերվել է 9 դի, 4 զինծառայող էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքեր են ունեցել:

Կործանման պաատճառները չեն հաղորդվում:

  • Կիսվել: