ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայում քննարկվել են «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»

Թուրքիայում քննարկվել են «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»

Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Թուրքիայի կառավարության նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: 

Ըստ թուրքական պետական «TRT» լրատվականի նիստում քննարկվելու են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը: Ըստ հրապարակման՝ սպասվում է, որ օրակարգում լինելու է նաև «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»:

Կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի քայլերը, երկրում տնտեսական վիճակը, համավարակի կանխարգելման ուղղված քայլերը:

  • Կիսվել: