հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին

Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին

Անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս է հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։

Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։

«Դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար։ Պատրիարքարանը դատապարտում է սրբազան արժեքների և հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը։ Շնորհակալություն ենք հայտնում պատկան մարմիններին, որոնք դեպքը պարզելու նպատակով շարունակում են իրենց գործունեությունը։ Հույս ունենք, որ հանցագործը կհանձնվի արդարադատությանը»,-ասվում է հաղորդագրության տեքստում և շեշտվում, որ պատրիարքարանը հետևում է դեպքերի զարգացմանը։

 

  • Կիսվել: