հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին

ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի այն շրջաններին, որոնք տեղակայված են «Բուշեր» ատոմակայանի հարևանությամբ։ Այս մասին հայտնել է իրանական Al Alam հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ կեսօրից հետո հարձակումների են ենթարկվել Բուշեր նահանգի մի քանի օբյեկտներ, այդ թվում՝ նույնանուն ԱԷԿ-ի շրջակայքը։ Հարվածների հետևանքների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ նահանգում պայթյունների ձայներ են լսվել։

  • Կիսվել: