հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Տիգրան Մկրտչյանն ու Հարիս Թեոխարիսը քննարկել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

Տիգրան Մկրտչյանն ու Հարիս Թեոխարիսը քննարկել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի տնտեսական դիվանագիտության համար պատասխանատու արտաքին գործերի փոխնախարար Հարիս Թեոխարիսի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանին ԵՄ կողմից առաջարկված ինքնավար առևտրային միջոցները (ATM), ինչը բոլորովին նոր պայմաններ է ստեղծում դեպի ԵՄ շուկաներ հայկական արտահանումների համար և էլ ավելի է նպաստում Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը։

Փոխնախարար Թեոխարիսը ողջունել է Հայաստանում անցկացրած խորհդարանական ընտրությունների արդյունքները և ընդգծել է, որ Հունաստանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը։

Փոխնախարարը Հայաստանի դեսպանի հետ նաև քննարկել է հայկական արտադրանքները հունական ներկրողներին և դիստրիբյուտորներին ներկայացնելու տարբերակները։

 

  • Կիսվել: