Ուկրաինան երկու ամիս ունի. ընտրություններից հետո Պուտինը կարող է մոբիլիզացիա հայտարարել. Պավել
Ուկրաինան երկու ամիս ունի խաղաղ բանակցությունները վերսկսելու համար, հակառակ դեպքում հավանական է, որ Ռուսաստանում խորհրդարանի ընտրության ավարտից հետո, որը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 18-20-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համընդհանուր մոբիլիզացիա կհայտարարի։ Այդ մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում The Telegraph-ի հետ հարցազրույցում հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում Ուկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին: Ուստի Ուկրաինայի դաշնակիցները պետք է օգնեն Կիևին՝ մեծացնելու այդ ճնշումը։
«Պուտինի համար ավելի ու ավելի դժվար է լինելու երկրի ներսում կայունություն պահպանելը։ Եթե այդ ճնշումը պահպանվի, իսկ Ուկրաինան հետագայում հաջողությամբ հարվածներ հասցնի ՌԴ տարածքի խորքում գտնվող թիրախներին, դա պայմաններ կստեղծի, որոնց դեպքում Ռուսաստանն ավելի հակված կլինի բանակցությունների»,- հայտարարել է Պավելը։



