շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում փլուզված շենքերի շինարարությանը մասնակից 247 անձ է կալանավորվել

Թուրքիայում փլուզված շենքերի շինարարությանը մասնակից 247 անձ է կալանավորվել

Թուրքիայում Երկրաշարժերի հետևանքով փլուզված բնակելի շենքերի գործով 247 մարդ է կալանավորվել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով աղետի գոտում գտնվող Նահանգների դատախազության որոշումներին

Փետրվարի 6-ից հետո ընդհանուր առմամբ ձերբակալվել է 997 մարդ, որոնց կասկածում են ավերված շինությունների կառուցմանը մասնակցելու մեջ: Հետագայում ձերբակալվածներից 247-ը կալանավորվել են, 322 կասկածյալի նկատմամբ նշանակվել է դատական հսկողություն ։

Բացի այդ, տրվել է 198 կասկածյալի կալանավորման և 102 մարդու ձերբակալման օրդերներ։

։ ​​​​

  • Կիսվել: