շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայում փակում են ռուսական ընկերությունների հաշիվները

Թուրքիայում փակում են ռուսական ընկերությունների հաշիվները

Որոշ թուրքական բանկեր սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները, այս մասին գրում է «Ведомости» թերթը՝ հղում անելով ֆինանսական խորհրդատուներին և բիզնեսի սեփականատերերին, գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքական բանկերը խստացրել են իրենց քաղաքականությունը ռուս հաճախորդների նկատմամբ. որոշ ֆինանսական հաստատություններ սկսել են փակել ընկերությունների հաշիվները և մեծացրել են պահանջները այն անձանց համար, ովքեր պատրաստվում են քարտ ստանալ», - գրել է թերթը։

Նշվել է, որ թուրքական ֆինանսական կազմակերպությունները սկսել են կտրուկ դադարեցնել Ռուսաստանից կատարվող վճարումներն տարեսկզբից։

Դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է հակառուսական պատժամիջոցների կիրառման իրավական հիմքերը։ Մասնավորապես, դա հնարավորություն է տալիս անջատել ֆինանսական համակարգից այն բանկերը, որոնք աջակցում են Մոսկվային շրջանցելու պատժամիջոցները։

Թեմային արձագանքել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այժմ խնդիրը լուծելու համար քննարկում են իրականացվում թուրքական կողմի հետ։

  • Կիսվել: