չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքիայում ոստիկանները ռուս լրագրողի են ձերբակալել

Թուրքիայում ոստիկանները ռուս լրագրողի են ձերբակալել

Թուրքիայում  ձերբակալվել է ռուսական Sputnik լրատվական գործակալության լրագրողը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ տեղեկատվության՝ ձերբակալման պատճառը  «Գողացված նահանգ» վերնագրով գործակալության հրապարակած հոդվածն է , որում  հեղինակը փորձում է պարզել, թե ինչու է 80 տարի առաջ Ֆրանսիան Թուրքիային հանձնել Հաթայ նահանգը: Նշվում է նաև, որ Հաթայ նահանգը Թուրքիային է հանձնվել 1939 թ Ֆրանսիայի հետ պայմանավորվածության արդյունքում:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ Sputnik Թուրքիայի լրագրողը կապի դուրս չի գալիս ոստիկանություն գնալուց հետո 9 ժամվա ընթացքում:

  • Կիսվել: