շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման

Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման

Մոսկվայի քաղաքային դատարանը «օրենքով գող» Դավիթ Չաչիբային դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

52-ամյա Չաչիբային «օրենքով գող» են հռչակել Թուրքիայում՝ 2014 թվականին։ Չաչիբան իր քրեական ազդեցության գոտիներն է դարձրել  Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև Մոսկվայի, Սմոլենսկի, Ուլյանովսկի և Լենինգրադի շրջաններում գտնվող քրեակատարողական հիմնարկները, որտեղ նրա կողմից նշանակված անձինք կատարել են նրա տարբեր հանձնարարությունները։

Բացի այդ, Չաչիբայի գլխավորած հանցավոր խումբը 2020 թվականին, հետագայում տուժած ճանաչված անձի և նրա ընտանիքի կյանքին սպառնացող վտանգներ ստեղծելով, մեծ գումարների շորթմամբ է զբաղվել։ Հանցավոր խմբի անդամներից մեկը ձերբակալվել է, Չաչիբայի նկատմամբ էլ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նա հայտնաբերվել է Եգիպտոսում, 2022 թվականին արտահանձնվել Ռուսաստան, կալանավորվել, որտեղ էլ խոստովանել է, որ քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ ունի։

Այս ընթացքում Մոսկվայի դատարանը, քննելով Չաչիբայի գործը, այսօր նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

  • Կիսվել: