ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի հետ համատեղ ձմեռային զորավարժությունը

Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի հետ համատեղ ձմեռային զորավարժությունը

Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է զորավարժությունների մեկնարկի համար անհրաժեշտ վերջին նախապատրաստական աշխատանքների իրականացման մասին:

«Ձմեռ 2021. Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ զորքերի գումարտակային օպերատիվ խմբերի վարժանքներ» անունը կրող զորավարժությունը նախատեսված է իրականացնել փետրվարի 1-12-ը ընկած ժամանակահատվածում՝ Թուրքիայի Կարս նահանգում: Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու զինված ուժերի միջև համագործակցությունը և համակարգել համատեղ գործողությունների իրականացումը մարտի դաշտում ձմեռային պայմաններում: Ըստ թուրքական կողմի՝ այն վերջերս իրականացված ամենախոշոր զորավարժություններից մեկն է լինելու:

  • Կիսվել: