երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիայում էժան հացի համար երկար հերթեր են գոյանում

Թուրքիայում էժան հացի համար երկար հերթեր են գոյանում

Չնայած վատ եղանակային պայմաններին և տեղացող ձյանը՝ Բուրսայում հերթեր են գոյանում էժան հացի վաճառակետերի դիմաց։ Այս մասին հայտնում է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թունջայ Օզքանը սոցցանցի իր էջում։

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հացի համար գոյացած երկար հերթը և ընդգծել է՝ «Թուրքիան արժանի չէ նման տեսարանի»։

Թունջայ Օզքանը կոչ է արել անմջապես արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում։

  • Կիսվել: