չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհ Է դարձել ավելի քան 46 հազար մարդ

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհ Է դարձել ավելի քան 46 հազար մարդ

 Վերջին տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 46 հազար մարդ:

Զոհերի թիվը դեռ կարող է ավելանալ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Միայն Թուրքիայում 345 հազար բնակարան է քանդվել, հայտնում է Reuters-ը։

Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում փետրվարի լույս 19-ի գիշերը 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա՝ Գեքսուն քաղաքի մոտ։ Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվել:

Թուրքիայում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ:

  • Կիսվել: