հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 48 000-ին

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 48 000-ին

Թուրքիայում երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 47 975 մարդ։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 11-ին, հայտարարել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը, փոխանցում է Anadolu-ն։

Սեզերի խոսքով՝ մինչ այժմ Թուրքիայի քաղաքացիների, ինչպես նաեւ օտարերկրացիների, հիմնականում սիրիացիների շրջանում երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 47 975 մարդ։ Նրանցից 6278-ը օտարերկրացիներ են, հիմնականում՝ Սիրիայի քաղաքացիներ։

Նա նաեւ հայտնել է, որ ավելի քան 3000 փրկարարներ մնացել են եւ շարունակում են աշխատել աղետի շրջաններում։

«Տարածաշրջանում կրկնվող ստորգետնյա ցնցումները դեռ շարունակվում են։ Այդ պատճառով մենք փրկարարական խմբերը պատրաստ վիճակում ենք պահում: Այնտեղ են գտնվում եւս մոտ 300 փրկարարներ այլ երկրներից»,- հավելել է Սեզերը։

Նա հայտարարել է, որ 74 ինքնաթիռներ եւ 99 ուղղաթիռներ երկրաշարժի գոտի մարդասիրական օգնություն եւ վրաններ են հասցնում։

Սեզերը հավելել է, որ աղետի գոտուց տարհանվել է 935 722 մարդ։

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։

  • Կիսվել: