երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի

Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1498-ի։ Այս մասին ասել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Այս պահին զոհերի թիվը կազմում է 1498, 8533 մարդ վիրավոր է, ավերվել է 2834 շենք՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում փետրվարի 6-ի առավոտյան ժամը 06:30-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մի շարք նահանգներում լուրջ ավերածություններ են գրանցվել։ Երկրաշարժի հետևանքով տուժել է նաև հարևան Սիրիան։

 
 

  • Կիսվել: