կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում, որն արդեն տուժել էր փետրվարին տեղի ունեցած հզոր ցնցումներից, հայտնել է տեղական Աղետների կառավարման վարչությունը (AFAD), տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ թվիթերյան էջում գերատեսչությունը հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19:25-ին (20:25 Երևան) Գոքսունի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7,07 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50,5 հազարի։

 

  • Կիսվել: