ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայում դարձյալ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում դարձյալ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել են Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակից (AFAD), տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.06-ին Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

 

  • Կիսվել: