ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում այսօրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել 

Թուրքիայում այսօրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել 

Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Աա այսօրվա մեջ երկրորդ ուժեղ ցնցումն է՝ 36 րոպե ընդմիջումով, հայտնել են Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակից (AFAD), տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 19.06-ին երկրի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ գավառում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 19.42-ին Սայիմբեյլի շրջանում։

 

  • Կիսվել: