շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիայում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում կրկին երկրաշարժ է գրանցվել, գրում է ermenihaber.am-ը:

Այս անգամ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ: Այն գրանցվել է շուրջ 11 կմ խորության վրա:

Ավելի վաղը՝ օգոստոսի 10-ի երեկոյան, նույն տեղում, նույն էպիկենտրոնով գրանցվել էր 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ, ինչին զոհ էր գնացել 1, իսկ վիրավորվել՝ 29 մարդ: 

  • Կիսվել: