հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Գազիանթեփից 40 կմ հյուսիս-արևմուտք, ապրիլի 29-ին 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 10։10-ին (երևանյան ժամանակով՝ 11։10-ին)։Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

  • Կիսվել: