ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիային պետք չեն ռուսական Ս-300 և Ս-400-երը. թուրքական խոշոր արտադրող

Թուրքիային պետք չեն ռուսական Ս-300 և Ս-400-երը. թուրքական խոշոր արտադրող

Թուրքիան կարող է իր պաշտպանությունն ապահովել առանց ռուսական Ս-400-երի, քանի որ  սեփական սարքավորումներն ավելի ու ավելի են ստանձնում այդ դերը՝ հայտարարել է թուրքական խոշոր արտադրողը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Պաշտպանական սարքավորումներ արտադրող Aselsan Elektronik Sanayi-ի խորհրդի նախագահ Հալուք Գյորգյունն ասել է, որ Թուրքիան աշխատում է սեփական Siper հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման վրա, որը փորձարկումների ժամանակ թիրախները խոցել է 100 կիլոմետր հեռավորությամբ։

Հիշեցնենք, որ Անկարայի կողմից ռուսական համակարգերի ձեռքբերման գործարքն առաջացրել է Վաշինգտոնի ծայրահեղ դժգոհությունը: Այս հարցը բարդացրել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վերջին տարիներին առանց այն էլ բարդ հարաբերությունները։

  • Կիսվել: