չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքիայի ընդդիմադիր կոալիցիան նախագահական ընտրություններում միասնական թեկնածու կառաջադրի Քըլըչդարօղլուին. Hürriyet

Թուրքիայի ընդդիմադիր կոալիցիան նախագահական ընտրություններում միասնական թեկնածու կառաջադրի Քըլըչդարօղլուին. Hürriyet

Թուրքիայի ընդդիմադիր կոալիցիան մտադիր է մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններում միասնական թեկնածու հայտարարել Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր կոալիցիան հինգշաբթի մի քանի ժամ տևած քննարկում է անցկացրել՝ որոշելով մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների միասնական թեկնածուին։ 

Ավելի վաղ այս կապակցությամբ երեք անուն էր հնչել՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը։ Հայտարարության մեջ, որի տակ կա վեց ստորագրություն, ասվում է, որ փոխհամաձայնություն է ձեռք բերվել, սակայն բանակցությունների արդյունքների հրապարակումը սպասվում է միայն երկուշաբթի։

  • Կիսվել: