Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը նախագահական ընտրություններում մերժել է Մանսուր Յավաշի և Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունները
Երեկ վեց կուսակցությունների դաշինքի հանդիպման ժամանակ թուրքական 5 ընդդիմադիր կուսակցություններ պաշտպանել են Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը՝ որպես նախագահի միասնական թեկնածու։ Այս մասին ճեպազրույցում ասել է «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները։
Ըստ Աքշեների՝ վեց կուսակցությունների դաշինքը միաձայն մերժել է Անկարայի և Ստամբուլի քաղաքապետներ Մանսուր Յավաշի և Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունները։
Թուրքիայում Մերալ Աքշեների գլխավորությամբ գործող ազգայնական «Լավ» կուսակցությունը միասնական թեկնածուի առաջադրման հարցում տարաձայնության պատճառով լքել է ընդդիմադիր վեցյակի դաշինքը։