հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին չի սատարում Էրդողանի քաղաքականությունը

Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին չի սատարում Էրդողանի քաղաքականությունը

Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը հայտարարել է, որ չի սատարում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը: Այդ տվյալները ներկայացվում են Անկարայում գտնվող MetroPOLL հասարակական կարծիքի հետազոտությունների կենտրոնի վերջին հարցման արդյունքներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ կիրակի հրապարակված հետազոտության՝ հարցվածների 40,7 տոկոսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Էրդողանի գործողություններին, մինչդեռ 57 տոկոսը չի սատարել նրա քաղաքականությունը, իսկ 4,9 տոկոսը հրաժարվել է պատասխանել այդ հարցին:

Բացի այդ, հարցման մասնակիցների մեծ մասը համարում է, որ Անկարան իր արտաքին քաղաքականության մեջ պետք է առաջնահերթությունը տա Ռուսաստանին ու Չինաստանին, ոչ թե Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը: Հարցվածների 39,4 տոկոսը համարում է, որ առաջնահերթ է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ, 37,5 տոկոսը՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Հրաժարվել է պատասխանել հարցվածների 23,1 տոկոսը: Ընդ որում՝ Մոսկվայի ու Պեկինի հետ հարաբերությունների ամենաակտիվ սատարողներն են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, ինչպես նաեւ դրա հետ կոալիցիա կազմող «Ազգայնական շարժում» կուսակցության կողմնակիցները»

Հարցումն անցկացվել է հունվարի 8-12-ը Թուրքիայի 28 գավառներում: Հարցմանը մասնակցել է 1 508 մարդ:

  • Կիսվել: