շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է Սև ծովում տիրող իրավիճակը

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է Սև ծովում տիրող իրավիճակը

Սև ծովում արտակարգ իրավիճակ չկա, ականաորս նավերը հերթապահում են, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Ավելի վաղ թուրքական Star թերթը գրել էր, որ Բոսֆորի մուտքի մոտ ականանման առարկայի շարժում է նկատվել։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ հայտնաբերված օբյեկտը ական է, և հայտարարել էր այդ հարցի շուրջ Մոսկվայի և Կիևի հետ բանակցությունների մասին։Որոշ ժամանակով նեղուցը փակվել էր նավերի շարժի համար, ավելի ուշ՝ վերսկսվել։

«Սև ծովում արտակարգ իրավիճակ չկա, մեր նավերը հերթապահում են ականներ որոնելու համար»,- լրագրողներին ասել է Աքարը։

  • Կիսվել: